30 օգոստոսի 2012 - 21:23 AMT
ՀՀ ոստիկանությունը չի մեկնաբանում Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակելու մասին տեղեկատվությունը

Ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը չի մեկնաբանել Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակելու մասին տեղեկատվությունը: «Այժմ այնտեղ աշխատում են ոստիկանները, պարզվում են մանրամասները:

Տեղեկատվությունը լրացուցիչ կհաղորդվի»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին:

Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններին այն մասին, որ Խաչիկյանի վրա կրակել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիտչյանը, ապա Ահարոնյանը պատասխանել է. «Կայքերը կարող են տալ նմանօրինակ տեղեկատվություն, սակայն մենք կստուգենք, հետո նոր միայն կհրապարակենք»:

Հարկ է նշել, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պատկանում է մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին, իսկ Հայկազ Խաչիկյանը Սոցապ պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ում դեմ գործ է հարուցվել` թոշակների յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: