31 օգոստոսի 2012 - 20:30 AMT
Դամասկոսում բախումները շարունակվում են, սակայն հայերը չեն պատրաստվում հեռանալ

Այսօր Դամասոկում իրավիճակը կարելի է համարել հանդարտ, սակայն մայրաքաղաքի արևլյան արվարձաններից լսվում են ռմբակոծումների ձայներ քանի որ այնտեղ շարունակվում են բախումները: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Արաբ գրողների միության անդամ, դոկտոր Նորա Արիսսյանը: Ըստ նրա, նկատվում է այնտեղի բնակիչների հոսքը դեպի ավելի ապահով շրջաններ:

Հա հայտարարել է . «Հակառակ շրջանարության մէջ դրված անճիշտ լուրերին, Սիրիայից հայ համայնքի հավաքական հոսք չի նկատվում, կան անշուշտ մեկ կամ երկու տանսյակ ընտանիքներ որոնք Հայաստանի մեջ հաստատվելու դիմում ներկայացուցած են Սփյուռքի նախարարությանը: Պետք է ասել, որ ամարվա սկզբից հարյուրավոր սիրիահայեր ամառվա արձակուրդը անցկացնելու համար մեկնեցին Հայաստան հանգստանալու և վերադառնում են Սիրիա` դպրոցական տարեշրջանի բացման պատրաստվելու համար»:

Սիրիայում ստեղծված իրավիճակի ընթացքին Թուրքիայի բացասական դերը ակնհայտ է Սիրիայի նկատմամբ, սակայն հայերի դեմ, դժվար է ասել: