1 սեպտեմբերի 2012 - 13:51 AMT
Բրեդ Շերմանը կոչ է արել Բաքվին մարդասպանին ներելու փոխարեն հանձնել նրան արդարադատությանը

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում շնորհելու փաստը:

«Ես մտահոգված են Հունգարիայի կառավարության որոշմամբ, որով ազատ է արձակվել հայ սպայի մարդասպանը, որը դատապարտված էր ցմահ բանտարկության: Ես սատարում եմ հայերին ու Հայաստանին խաղաղության ու սեփական քաղաքացիների անվտանգության ապահովման նրանց ձգտման մեջ: Ես կոչ եմ անում Բաքվին մարդասպանին ներելու փոխարեն հանձնել նրան արդարադատությանը: Բաքվի գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը չի ցանկանում հրաժարվել հարևանների հասցեին սպառնալիքներից»,-ասել է Շերմանը: