Թայգեր Վուդսը դարձել է առաջին գոլֆիստը PGA տուրի պատմության մեջ, ում հաջողվել է վաստակել ավելի քան 100 մլն դոլար:
Այժմ Վուդսի հաշվին կա 100 մլն 350 հազար դոլար մրցանակային գումար, որը նա վաստակել է իր կարիերայի ընթացքում:
«Ես ավելի քիչ մրցաշարերում եմ հաղթել, քան Սեմ Սնիդը, բայց ակնհայտ է, որ նա ապրել է այլ դարաշրջանում: Այնպես է ստացվել, որ հաղթանակներ եմ տարել այն ժամանակ, երբ մրցանակային գումարները սկսել են աճել»,- Վուդսի խոսքերը մեջբերում է ESPN-ը:
Վուդսը հաղթանակ է տարել 74 մրցաշարերում, իսկ Սնիդը, ով մահացել է 2002-ին 89 տարեկանում, 82: Սակայն Սնիդն իր կարիերային ընթացքում վաստակել է ընդամենը 620 հազար դոլար: