4 սեպտեմբերի 2012 - 13:46 AMT
Հայաստանը հատուկ ապակի է մատակարարում «Ռոսկոսմոսին»

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) կողմից մշակված հատուկ ապակիներն այսօրվա դրությամբ մատակարարվում են «Ռոսկոսմոս», «Մոնոկրիստալ» և այլ ընկերություններին ռադիոէլեկտրոնային արտադրության մեջ օգտագործելու համար: Այդ մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է որպես Մերգելյանի ինստիտուտ հայտնի ԵրՄՄՄԳՀԻ տնօրեն Արսեն Թարոյանը:

Անդրադառնալով նոր մշակումներին` նա հաղորդել է, որ դրանք պահանջում են հսկայական ֆինանսական ներդրումներ և ժամանակ ապրանքը միջազգային շուկայում առաջ մղելու համար: Այնուամենայնիվ, ԵրՄՄԳՀԻ-ին հաջողվել է հասնել կառուցվածքի, որը մոտ է Հայաստան ներկրվող ժամանակակից օպտիկական ապակիներին, սակայն դրանց արտադրության համար առայժմ միջոցներ չկան: