5 սեպտեմբերի 2012 - 10:39 AMT
Իրանի նախագահը խոստովանել է պատժամիջոցների պատճառով երկրում խնդիրների առկայությունը

Իրանի նախագահը խոստովանել է, որ մի շարք արևմտյան երկրների կողմից պատժամիջոցներն ադրադառնում են իսլամական հանրապետության տնտեսության վրա, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը: «Գոյություն ունեն որոշակի խնդիրներ, որոնք վերաբերվում են նավթի վաճառքին, մենք փորձում ենք լուծել դրանք»,- ասել է Ահմադինեժադը հարցազրույցում, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Նա համոզմունք է հայտնել, որ «նավթային հարցը» կլուծվի, թեև դրա համար որոշ ժամանակ է անհրաժեշտ: «Մենք ունենք նավթ, իսկ աշխարհը դրա կարիքն ունի»,- ասել է Իրանի նախագահը: