5 սեպտեմբերի 2012 - 15:17 AMT
Lufthansa ավիաընկերությունը չորեքշաբթի օրը գերմանական 3 քաղաքներում չեղյալ է հայտարարել 9 չվերթ

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը չորեքշաբթի օրը Բեռլինում, Ֆրանկֆուրտում և Մյունխենում չեղյալ է հայտարարել 9 չվերթներ: Այս քաղաքներում նախօրեին տեղի էր ունեցել ուղեկցորդների գործադուլ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Տվյալ պահին Lufthansa-ն չի կարող ստույգ ասել, թե ինչ հետևանքներ կունենա այդ գործադուլը: Նույնիսկ դրա ավարտից հետո մենք խափանումներ են կանխատեսում չվացուցակում»,- ասվում է ավիափոխադրողի կայքում տեղադրված հայտարարությունում:

Տեղեկատվության համաձայն, խոշորագույն գերմանական ավիաընկերության ուղեկցորդների գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել ավելի քան 230 չվերթներ Ֆրանկֆուրտի, Բեռլինի և Մյունխենի օդանավակայաններում:

Ուղեկցորդների արհմիությունը պահանջում է աշխատավարձի բարձրացում 5 տոկոսով, ժամանակավոր աշխատողների վարձակալության վրա արգելքի սահմանում:

Ընկերության ղեկավարությունն առաջարկել է փոխզիջում, որը ենթադրում է աշխատավարձի ավելացում 3.5 տոկոսով: Արհմիությունը համաձայն չէ այդ պայմանին: