5 սեպտեմբերի 2012 - 17:37 AMT
ՀՀ ԱԳՆ. Հունգարիայի և Հայաստանի հարաբերություններում միջնորդությունների կարիք չկա

Մեկնաբանելով Շվեյցարիայի՝ հայ-հունգարական հարաբերություններում միջնորդության մասին լուրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց. « Չեմ կարծում որ այստեղ միջնորդության կարիք կա: Այստեղ անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»: Հիշեցնենք, որ Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը Շվեյցարիա կատարած այցի ընթացքում իր շվեյցարացի գործընկեր Դիդիե Բուրկհալթերն օգնություն է առաջարկել Հունգարիայի և Հայաստանի միջև կասեցված հարաբերությունները հարթելու գործում։

«Հունգարիան ընդունել է ադրբեջանցի մարդասպանի էքստրադիցիայի պատճառով Հայաստանի հետ վեճը հարթելու հարցում Շվեյցարիայի միջնորդական առաջարկը, Շվեցարիան՝ իբրև չեզոք երկիր, ավանդաբար հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, և Հունգարիան բոլոր հնարավոր ձևերը պետք է օգտագործի՝ Հայաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար», -ասել է Մարտոնին ։