Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում այսօր հանդիպել են Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 3:1:
Հանդիպման վերջնական արդյունքը որոշվել է 4-րդ խաղատախտակի վրա, որտեղ Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Անդրեյ Կվոնի նկատմամբ: Շախմատիստները խաղացել են 5 ժամ, խաղն ավարտվել է 61-րդ քայլին` հայ շախմատիստի հաղթանակով: Սարգսյանը վաստակել է Հայաստանի հավաքականի համար կարևոր միավոր և խոշոր հաշվով հաղթանակ պարգևել:
Մինչ այդ Մարատ Ջումաևի նկատմամբ հաղթանակներ էր տարել Վլադիմիր Հակոբյանը: Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի էին խաղացել, համապատասխանաբար, Ռուստամ Կասիմջանովի և Անտոն Ֆիլիպովի հետ: