5 սեպտեմբերի 2012 - 22:01 AMT
ԿԱՐԾԻՔ
Ռամիլ Սաֆարովի օրերը, ինչպես երևում է, հաշված են

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել` կապված հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ: Բացի «արդարության, ճշմարտության և ադրբեջանական դիվանագիտության հաղթանակի» մասին դատարկ խոսքերից, այդ հայտարարությունում նշվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամայել է «չեզոքացնել Սաֆարովին»: Հայտարարության հեղինակները հաշվի չեն առել, որ Հայաստանին, այժմ Սաֆարովը ողջ է պետք, որպեսզի ապացուցվի Բաքվի բացարձակ ամենաթողական քաղաքականությունը:

Համապատասխանաբար, կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական իշխանությունները, ամենայն հավանականությամբ, որոշել են իրենք վերացնել Սաֆարովին, հետո` մեղքը «բարդել» Հայաստանի վրա:

Նույն նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են, իբրև թե, ԱՍԱԼԱ-ի հայտարարությունը, որում Ադրբեջանի դիվանագետների հասցեին սպառնալիքներ են պարունակվում: Ընդ որում, ինքը «հայտարարությունը» առլեցուն է իրավիճակի ադրբեջանական մեկնաբանությամբ: Ուստի այն կարող է ընկալվել միայն որպես Բաքվի կողմից «ամեն դեպքում» նախապատրաստված ապացույց:

Դատելով ամեն ինչից, Ադրբեջանում առաջիկայում արյուն է թափվելու` և հենց ադրբեջանական ղեկավարության ձեռքով, որպեսզի Հայաստանը մեղավոր ճանաչվի: Սակայն դժվար թե այս անգամ նման կոպիտ քայլը կարողանա խաբել միջազգային հանրությանը, որը ևս մեկ անգամ համոզվեց ադրբեջանական իշխող ռեժիմի ոչ ադեկվատ լինելու մեջ:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News