Սեպտեմբերի 6-ին Ստամբուլում կկայանա շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրը:
Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Իրանի հետ: Արդեն հայտնի են շախմատիստների անունները, ովքեր կխաղան միմյանց հետ:
Էլինա Դանիելյանը կմրցի Ատոուսա Պոուրկասհիանի հետ, Լիլիթ Մկրչտյանը` Սարասադաթ Հադեմալշարիեի, Լիլիթ Գալոյանը` Գազալ Հակիմիֆարդի, Մարիա Կուրսովան` Շաեստե Գադերպուրի:
Հայաստանի հավաքականը 12 միավորով 10-րդ տեղում է, իսկ Իրանը` 17-րդ:
Կանանց մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Մրցաշարում հանդես են գալիս 122 հավաքականներ: