4 մարդկային կյանք խլած դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի Գոսպիտալային փողոցում սեպտեմբերի 7-ի երեկոյան: Մոտավորապես ժամը 10-ին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ 5 բանվորներ ընկել են Բուրդենկոյի անվան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող դիտահորը, հայտնում է Life News-ը՝ իրավապահների վրա հղումով: Ողբերգության վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները կարողացել են փրկել միայն մեկին:
Մյուս չորսին պատահարի վայր ժամանած շտապ օգնության բժիշկներն արդեն անզոր էին օգնելու:
Զոհվածների ցուցակը.
1. Ավագյան Գ.Վ., 1980թ., Հայաստանի քաղաքացի
2. Բիչախչյան Մ.Վ., 1982թ., Հայաստանի քաղաքացի
3. Անհայտ տղամարդ՝ արտաքինից 30 տարեկան
4. Անհայտ տղամարդ՝ արտաքինից 32-33 տարեկան:
Ընթանում է քննչական ստուգում: