Սեպտեմբերի 9-ին Ստամբուլում կայացել է Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպել է Հունգարիայի հետ: Մեդալներ նվաճելու համար Հայաստանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ, քանի որ Չինաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ 17 միավորով կիսում էր 1-3 հորիզոնականները:
Առաջինն ավարտվել է հավաքականների առաջին համարների պարտիան: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով Օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշն ուներ, սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Պետեր Լեկոյի հետ:
Ոչ ոքի է ավարտվել նաև Գաբրիել Սարգսյան և Ֆերենց Բերկեշի պարտիան: Սարգսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն չկարողացավ Հայաստանի հավաքականի համար միավոր վաստակել:
Հայաստանի հավաքականի երկրպագուներին ուրախացրեց Սերգեյ Մովսիսյանը, ով սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Զոլտան Ալմասիի նկատմամբ: Շախմատիստները խաղացել են ավելի քան 4 ժամ:Հաղթանակ է տարել Մովսիսյանը, և Հայաստան-Հունգարիա հանդիպման հաշիվը դարձել է 2:1:
Վլադիմիր Հակոբյանի և Յուդիտ Պոլգարի միջև պարտիան շարունակվել է մինչև 94-րդ քայլը, սկայան հանդիպումն ավարտվել է ոչ ոքի:
Այսպիսով Հայաստանը հաղթանակ է տարել 2,5:1,5 հաշվով և Ռուսաստանի հավաքականի շրջանցել ըստ լրացուցիչ ցուցանիշների: Հայաստանի շախմատիստները 3-րդ անգամ դարձել են Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոններ:
Ռուսաստանը նվաճեց արծաթե, Ուկրաինան` բրոնզե մեդալներ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկու անգամ Օլիմպիական չեմպիոն է դարձել 2006 և 2008 թթ: