ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ չի անհանգստանում բրիտանական արքայազն Հարիի անվտանգության համար, ով զինվորական ծառայություն է անցնում Աֆղանստանում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովի Աֆղանստանում, առանց բացառության, բոլոր զինծառայողների անվտանգությունը:
Ավելի վաղ «Թալիբանի» գրոհայինները France-Presse գործակալությանը հայտարարել էին, որ կսպանեն արքայազն Հարիին, ով ժամանել է Գիլմենդ նահանգ` զինվորական ծառայության: