11 սեպտեմբերի 2012 - 11:11 AMT
ԱՄՆ-ն նախազգուշացնում է Իրանին, որ միջուկային խնդրի շուրջ բանակցությունների ժամանակը սահմանափակ է

Իրանի միջուկային ծրագրի խաղաղ կարգավորման հնարավորություն դեռևս կա, սակայն դա հավերժ չի շարունակվելու, ընդգծում են ամերիկյան իշխանությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահը ձգտում է կանխել միջուկային զենքի` Իրանի ձեռքում հայտնվելը և այդ նպատակին հասնելու համար նա կօգտագործի բոլոր միջոցները, որոնք գտնվում են ԱՄՆ տրամադրության տակ»,-մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է միջուկային ոլորտում Իրանի գործունեությանը:

Ինչպես իր հերթին ընդգծել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, ԱՄՆ-ն մշտապես կապի մեջ է Իսրայելի հետ և Թել Ավիվի հետ քննարկում է միջուկային ծրագրին առնչվող հարցերը: