Իրանը սպառնացել է Ադրբեջանին փակել սահմանները: ANS PRESS-ի տեղեկատվության համաձայն, այդ սպառնալիքի մասին հայտնի է դարձել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խորհրդի նիստի նախաշեմին, որը պետք է տեղի ունենա այսօր Գաբալայում:
Այսպես, նիստի ընթացքում վերջին պահին չեղյալ է հայտարարվել Թուրքիայի քաղաքացիների համար Ադրբեջանի կողմից մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ համարելու մասին հարցի քննարկումը: Նման որոշումը կապված է ուղերձի հետ` պաշտոնական Բաքվի կողմից հասցեագրված Թուրքիային: Ուղերձում նշվում է, որ Թեհրանը նախազգուշացրել է Ադրբեջանին մուտքի արտոնագրի ռեժիմը հնարավոր երկուստեք չեղյալ հայտարարելու հետ կապված: Իրանական կողմը հայտարարել է, որ Թուրքիայի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու դեպքում նման քայլ պետք է ձեռնարկվի նաև Իրանի նկատմամբ: Հակառակ դեպքում պաշտոնական Թեհրանը սպառնում է Բաքվին փակել միակ ճանապարահը, որը կապում է Նախիջևանն Ադրբեջանի այլ շրջանների հետ: Այդ հայտարարությունից հետո թուրքական կողմը համաձայնվել է, որպեսզի վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելը չդրվի քննարկման: Քանի որ եթե Իրանը նման քայլ ձեռնարկի, ապա Նախիջևանը կարող է լիովին մեկուսանալ Ադրբեջանից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում, որը տեղի կունենա Գաբալայում սեպտեմբերի 11-ին, նախատեսվում է 5 միջպետական համաձայնագրերի ստորագրում տարբեր ոլորտներում համագործակցության մասին: