11 սեպտեմբերի 2012 - 21:13 AMT
Մարատ Հակոբյան. Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները սկսել են դրսևորվել հենց Ադրբեջանի ներսում

Դժվար թե որևէ երկրում, որն ունի պետականության ավանդույթներ, որտեղ հարգում են զինվորական պատիվը և սխրագործությունը, կարողանային արդարացնել, և ավելի սարսափելի, հերոսացնել մարդասպանին, ով կյանքից զրկել է քնած մարդուն: Այս մասին «ՖրԱզա-ին» տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինական Analitika.at.ua տեղեկատվական-վերլուծական գործակալության ղեկավար Մարատ Հակոբյանը:

Փորձագետի խոսքով, քնած մարդուն կացնահարողին արդարացնելը հայերի դեմ հանցագործությունների շղթայի մի օղակն է, որոնք սկսվել են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այս նախկին խորհրդային հանրապետության այլ հայաբնակ քաղաքներում:

«Հայատյացությունը, որը պետական մակարդակում իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, անկառավարելի է դառնում, և դա վատ է ոչ միայն հայերի համար, ում դեմ տրամադրում են ադրբեջանցիներին: Այս երկրում արդեն այնքան ատելություն է կուտակվել հարևան ժողովրդի նկատմամբ, որ այդ քաղաքականության հետևանքները սկսել են դրսևորվել հենց Ադրբեջանի ներսում. հասարակությունում ագրեսիայի մակարդակը բավականին բարձր է, աճում է հանցագործությունների թիվը, մեծ է ինքնասպանությունների թիվը: Բազմաթիվ երկրների փորձագետներ նկատել են, որ ադրբեջանի պետականությունը կառուցված է նավթի և «կորցրած տարածքները վերադարծնելու» կպչուն մտքի վրա: Ըստ էության սա աղքատ բնակչությամբ հարուս երկիր է, որտեղ պետական մակարդակում չի ընդունվում այլակարծությունը»,-ընդգծել է Մարատ Հակոբյանը: