11 սեպտեմբերի 2012 - 21:41 AMT
Վերահսկիչ պալատը խախտումներ է գտել ՀՀ ԿԳՆ պետական կոմիտեում

Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի նիստին ներկայացրեց քննարկման դրված` ՀՀ վերահսկիչ պալատի 2011թ.-ի տարեկան հաշվետվությունը:

Ըստ նրա, ՀԿ-ների հետ համագործակցությունը որոշ առումով խնդրահարույց է, քանի որ նման համագործակցությունն օրենքով դեռ հստակեցված չէ:

Զաքարյանը նաև նշեց, որոր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է ԱԺ-ի հետ գործակցության ծրագիր հաստատել:

Վերահսկիչ պալատը խախտումներ է գտել ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեում արված ստուգումների արդյունքում:

Ըստ նրա, այս ոլորտում հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերը ֆինանսավորվում են, սակայն անտեսվում է փորձաքննական գործընթացը։

Կոմիտեն ֆինանսավորել է ոչ պետական կազմակերպություններ, իսկ թեմատիկ ծրագրերի համար հատկացված միջոցները ծախսվում են այլ նպատակներով։ Իշխան Զաքարյանը նշեց, որ բացի այդ, մոտ 235 հազ. դրամի ֆինանսական այլ բնույթի խախտումների օրինակներ կան: