«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը ինտերնետում տեսագրություն է տարածել, որում ամերիկացի պատանդը դիմում է Իսրայելի ղեկավարությանը, հաղորդում է ABC News-ը:
Տեսնայութում պատանդը վարչապետին է դիմում հետևյալ խոսքերով. «Ցավոք, նախագահ Օբաման և ԱՄՆ կառավարությունը ցույց տվեցին, որ ինձ համար ժամանակ չունեն: Այդ պատճառով ես` որպես հրեա, դիմում եմ Ձեզ` խնդրելով, որ միջամտեք ինձ համար»:
Ուայնսթայնն աշխատել է ԱՄՆ կառավարության համար և Պակիստանի մասնավոր ընկերություններում և 2011-ին Լահոր քաղաքում առևանգվել գրոհայինների կողմից:
Ամերիկայի քաղաքացի Ուորրեն Ուայնսթայնին պատանդ վերցնելով, մարդիկ պահանջում են բանտերից ազատել իրենց կողմնակիցներին: