14 սեպտեմբերի 2012 - 13:13 AMT
Նավթի գներն աճել են տնտեսության նոր միջոցների խթանման մասին ԴՊՀ որոշման ֆոնին

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների արդյունքում ցուցադրել են աճ տնտեսության խթանման նոր ծրագրի գործարկման մասին ԱՄՆ ԴՊՀ որոշման ֆոնին:

WTI (Light Sweet Crude Oil) նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին բարձրացել է 1,30 դոլարով` մինչև մեկ բարելի համար 98,31 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.94 դոլարով` հասնելով մեկ բարելի համար 116.90 դոլարի:

ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին որոշում է ընդունել սկսել ամսական 40 մլրդ դոլարով հիփոթեքային արժեթղթերի գնումը` տնտեսական աճը խթանելու համար: