14 սեպտեմբերի 2012 - 21:04 AMT
Վերջին 8 ամիսների ընթացքում արձանագրվել է 1521 ճանապարհատրանսպորտային պատահար

2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 1521 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 176 մարդ զոհվել է, 2236-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1367 պատահար, ինչի հետևանքով 183 մարդ զոհվել է, 2025-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի հետևանքով 50 մարդ զոհվել է, 434-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի հետևանքով 63 մարդ զոհվել է, 460-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: