Նախօրեին «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով Թունիսում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի, ևս 49-ը վիրավորվել են: Ավելի քան 20 տուժածներ ոստիկանության աշխատակիցներ են:
Ուրբաթ օրը հարյուրավոր զայրացած թունիսցիներ փորձ են կատարել գրոհել Թունիսում ԱՄՆ դեսպանատան վրա: ԶԼՄ-ների հաղորդմամբ, կոտրվել են շինության ապակիները, այրվել են դեսպանատան մոտ աճող ծառերը և ամերիկյան դրոշի փոխարեն բարձրացել է սևը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Անկարգությունները դադարեցնելու նպատակով ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, կրակ է բացվել Թունիսում ամերիկյան դպրոցի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: