17 սեպտեմբերի 2012 - 17:01 AMT
Ավարտվել է Տորոնտոյի 37-րդ միջազգային կինոփառատոնը

Ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Դևիդ Ռասսելի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմը դարձել է երեկ ավարտված Տորոնտոյի 37-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կինոփառատոնում լավագույն ֆիլմը որոշվում է հանդիսատեսի քվեարկությամբ, որոնք հնարավորություն են ունեցել 11 օրերի ընթացքում ծանոթանալ 72 երկրների 372 ֆիլմերի հետ, այդ թվում` 146 պրեմյերաների:

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Տանը» ֆիլմը:

Կինոփառատոնին ներկա են եղել Ռոբերտ Դե Նիրոն, Ռոբերտ Ռեդֆորդը, Թոմ Հենքսը, Հալլի Բերրին: