18 սեպտեմբերի 2012 - 13:27 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն պետությունն է

Հակաամերիկյան տրամադրությունները, որոնք առաջեցել են տարածաշրջանում «Մուսաուլմանների անմեղությունը» ֆիլմի պատճառով, Հայաստանի համար կարևոր են այն առումով, որ դրանց պատճառով բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան առջև:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Ադրբեջանում երեկ տեղի ունեցած ցույցի ընթացքում անգամ 20 մարդ է ձերբակալվել, սա ցույց է տալիս , որ Ալ Քայիդան գործում է Ադրբեջանի ներսում»,-նշեց քաղաքագետը:

Այս իրադարձությոեւններն, ըստ քաղաքագետի, ցույց են տալիս Հայաստանի շուրջ գտնվող երկրների անկայունությունը և թուլությունը. «Այս համատեքստում պարզ է դառնում, որ Հայաստանը տարածաշրջանի ամենակույուն պետությունն է»:

Կայունությունը պահպանելու համար, ըստ քաղաքագետի, անհրաժշետ է խորացնել ժողովրդավարությունը և զարգացնել տնտեսությունը