18 սեպտեմբերի 2012 - 15:33 AMT
Մունկի «Ճիչը» նկարի անհայտ սեփականատերն առաջին անգամ ցույց կտա այն հանրությանը

Նորվեգացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի անանուն տերն առաջին անգամ այն ցույց կտա հանրությանը: Նկարը կցուցադրվի Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում հոկտեմբերի 24-29-ը, հաղորդում է The New York Times թերթը:

Աճուրդում նկարը գնած մարդու անունը մինչև հիմա անհայտ է: Ոչ թանգարանի տնօրենը, ոչ Sotheby's-ի աշխատակազմը նոր տիրոջ անունը չեն նշում, հաղորդում է Lenta.ru-ն:

Նկարը, որն աշնանը կցուցադրվի Նյու Յորքում, նկարված է յուղամատիտով և, ինչպես նշում են փորձագետները, 1893-1910-ական թթ. Մունկի նույն սյուժեով արված 4 կտավներից ամենագունեղն է: