19 սեպտեմբերի 2012 - 10:32 AMT
Ավելի քան 2000 մարդ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտ հավաքվել է ցույցի

Ավելի քան 2000 մարդ է հավաքվել Փարիզում Ադրբեջանիր դեսպանատան մոտ` բողոքելու Իլհամ Ալիևի այցի դեմ: Ինչպես գրում է Asbarez-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտությունն ու ԵԱՀԿ ՄԽ աշխատանքները:

Ցուցարարները կոչ են արել ֆրանսիական կառավարությանը անմիջապես բանտ վերադարձնել Հունգարիայից արտահանձնված և ներում ստացած մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացների շրջանակում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Ֆրանսիայի «Հայ Դատի» գրասենյակի գործադիր տնօրեն Հրաչ Վարժաեպտյանը ընդգծել է, որ ցույցին մասնակցել են ֆրանսիական խորհրդարանի որոշ անդամներ և քաղաքական գործիչներ: Ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս:

Բողոքի ակցիան լուսաբանվել է ֆրանսիական մամուլի կողմից: