19 սեպտեմբերի 2012 - 13:08 AMT
Ժամանակակից արվեստի թանգարանում արվեստասերներին կհյուրընկալեն «խենթ աբստրակցիոնիստները»

Սեպտեմբերի 21-23-ը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա «խենթ աբստրակցիոնիստների» ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ցուցահանդեսի մասնակից Մոկո Խաչատրյանը, ցուցահանդեսում ներկայացվելու են իր, Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սև Բլեքի (Հենրիկ Խաչատրյան), Վահան Ռումելյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Գարիկ Կարապետյանի, Աշոտ Հարությունյանի, Արմենուհի Մարտիրոսյանի, Նարինե Իսաջանյանի և Լևոն Վարդանյանի շուրջ 20 ստեղծագործություններ:

Նկարչուհու խոսքով, ցուցահանդեսի նպատակն է կազմակերպել ընկերական ցուցահանդես-հանդիպում, որի առանցքը կլինի սև գույնը (բոլոր նկարիչները կցուցադրեն սև գույնով արված իրենց նկարները):

«Մեր` աբստրակցիոնիստներիս ներքին ազատությունը համընկավ Հայաստանի անկախության տարելիցի հետ»,-կատակում է Մոկոն, նշելով, որ ցուցահանդեսի բացման օրը պատահաբար է համընկել այդ օրվա հետ: