10 մարտի 2005 - 09:53 AMT
ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ՓԲԸ-Ն ԿՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԻ
Մոտ ժամանակներս «Հայաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն կսեփականաշնորհվի, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը` հղում անելով հավաստի աղբյուրներին: Պայմանավորվածությունն այդ մասին արդեն ձեռք է բերվել ներքին կարգով: Աղբյուրի համաձայն, որպես հիմնական բաժնետերեր հանդես կգան Հայաստանի երկաթուղիների դեպարտամենտի ղեկավար Արարատ Խրիմյանը եւ տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Պետք է նշել, Համաշխարհային բանկը մշկել է Հայաստանի տրանսպորտային կապի զարգացման ծրագիր 40 մլն դոլար արժողությամբ, որոնցից 16 մլն դոլարը կուղղվի երկաթուղային համակարգի զարգացմանը: Անկախ աուդիտորական ընկերությունը արդեն կազմել է համակարգի զարգացման եւ ողջ շարժակազմի նորացման բիզնես-պլան: Ծրագիրը կիրագործվի պետության համաֆինանսավորմամբ: 2004 թվականին հայկական երկաթուղիով կտեղափոխվի 2 մլն 705 հազար տոննա բեռ, շարժակազմի 20-30 տոկոս ներգրավմամբ: Բեռնափոխադրումների պոտենցիալ ծավալը Կարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան), ինչպես նաեւ Տրանսկովկասյան եկաթուղու աբխազական հատվածի բացման դեպքում կարող է կազմել 10-20 մլն տոննա: