19 սեպտեմբերի 2012 - 16:11 AMT
Իրանագետ. Իրանում ադրբեջանցիներ չկան, դրանք թյուրքալեզու իրանցիներ են

ԱՄՆ կոնգրեսի անդամ Դեյն Ռոռաբախերը վերջերս որոշման նախագիծ է ներկայացրել ներկայացուցիչների պալատին, որը կոչ է անում Միացյալ նահանգների և Իրանի իշխանություններին հանրաքվե անցկացնել Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում` Ադրբեջանիան միանալու համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը` նշելով, որ սա ակնհայտորեն ԱՄՆ վարած քաղաքականությունն է, որը նպատակ ունի ապակայունացնել ու թուլացնել Իրանը. «Նախագիծը պատահականորեն չի ներկայացվել, այն հակաիրանական գործողությունների հիմք ստեղծելուն է ուղղված»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ նշեց, որ նախագիծը սխալների վրա է կառուցված, քանի որ Իրանում ադրբեջանցիներ չեն ապրում. «Իրանում ադրբեջանցիներ չկան, դրանք թյուրքալեզու իրանցիներ են և չեն ընդունում, որ իրենք ադրբեջանցի են»: