20 սեպտեմբերի 2012 - 18:24 AMT
ՀՀ ԱԳՆ-ում չեն մեկնաբանում Մամեդյարովի հետ հանդիպումից հրաժարվելու մասին հաղորդագրությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ները, «ֆրանսիական դիվանագիտական աղբյուրի» վրա հղումով, հաղորդագրություն են տարածել այն մասին, թե ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, որը պետք է կայանար սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում: Միևնույն ժամանակ «աղբյուրը» հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանել PanARMENIAN.Net-ի թղթակցին Մամեդյարովի հետ հանդիպումից հրաժարվելու մասին հաղորդագրությունը՝ նշելով, որ Նյու Յորք կատարելիք այցի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ, հայտարարել է ԱԳՆ մամլո ծառայությունը: