22 սեպտեմբերի 2012 - 14:01 AMT
Չեխիայում քննարկվել են հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Սեպտեմբերի 18-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Սեյրանյանը զրուցակցին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ոճրագործ-մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գործի մանրամասները` նշելով, որ Հայաստանը, չնայած դրա հետևանքով առաջացած դիվանագիտական խորը ճգնաժամի, հավատարիմ է մնում ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև բարձրաստիճան փոխայցելությունների հետ կապված հարցեր: