Անհայտները կոտրել են Մհեր Մկրտչյանի կավե արձանի մատը: Դերասանի արձանը` Եղիշե Չարենցի արձանի հետ միասին տեղադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդամենը երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին: Քանի որ նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն էր` հուսով ենք, որ մոտ օրերս արձանը կվերականգնվի:
Մկրտչյանը «01-99» ֆիլմի իր հայտնի տակառիկով է: Երևանի քաղաքապետարանի այս անակնկալի նպատակն է ստեղծել գեղեցիկ միջավայր և վերականգնել այն մթնոլորտը, որը նախկինում կար Երևանում:
Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից: Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ` մինչ Էրեբունի-Երևան տոնակատարությունը, մեր մյուս մեծերի նման արձաններ կտեղադրվեն Երևանի տարբեր հատվածներում գտնվող նստարաններին: