25 սեպտեմբերի 2012 - 18:43 AMT
Արցախի ֆուտբոլի հավաքականը Աբխազիայի հետ ընկերական խաղում ոչ ոքի է խաղացել

Սեպտեմբերի 25-ին Արցախի ֆուտբոլի հավաքականը Սուխումում ընկերական խաղ է անցկացրել Աբխազիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում ֆուտբոլիստներին չի հաջողվել գոլ խփել, երկրորդում` հավաքականների երկրպագուներն ականատես եղան երկու գոլերի: Առաջինը հաշիվը բացեց Աբխազիան, իսկ խաղի վերջում հայ ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Սահակյանը:

Արցախի հավաքականի հետ Աբխազիա են մեկնել նաև Լեռնային Ղարաբաղի կառավարության անդամներ, պատգամավորներ: