28 սեպտեմբերի 2012 - 15:51 AMT
Հալեպում սեպտեմբերի 26-ի պայթյունների հետևանքով հայ ընտանիք է զոհվել

Գյուլբենկյան ազգային վարժարանի մոտակայքում սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թվում են եղել նաև հայուհի Մարիա Աղազարյանը, նրա ամուսինը` Ռայմուն Ֆահման, ով քրիստոնյա արաբ էր և տասնամյա դուստր Ջուլին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի օգնության և աջակցության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով Հալեպում գտնվող Սերոբ Ջաուկյանի խոսքերը:

«Վիրավորների թվում է նաև հայուհի Զարմիկ Նաջարյանը, որն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ», - ասաց Ադամյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` սեպտեմբերի 26-ին` Հալեպի ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտ երկու պայթյուն էր որոտացել, որոնց հետևանքով զոհվել էին տասնյակ մարդիկ: