30 սեպտեմբերի 2012 - 17:55 AMT
2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա Մոսկվայում՝ «Լուժնիկի»-ում

2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղը, ինչպես նաև եզրափակիչը տեղի կունենան Մոսկվայում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդել է ՌԴ սպորտի նախարար և «Ռոսիա 2018» կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն: «Բացման խաղը կընդունի Մոսկվան, կիսաեզրափակիչը՝ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, եզրափակիչը՝ Մոսկվան՝ «Լուժնիկի»-ն»,- լրագրողներին հայտարարել է Մուտկոն:

Մուտկոյի խոսքով, ընտրությունը կատարվել է պրագմատիկ նկատառումներից: «Լուժնիկի»-ն կարող է ընդունել 90 հազար մարդ:

«Չէինք ցանկանա Սարանսկում կառուցել 90-հազարանոց մարզադաշտ»,- ասել է նա: