1 հոկտեմբերի 2012 - 16:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Օսկանյանն իր դեմ հարուցված գործը համարում է ճնշում ԲՀԿ հանդեպ նախագահական ընտրություններից առաջ

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը գտնում է, որ իր դեմ հարուցված գործը ճնշում է ԲՀԿ հանդեպ նախագահական ընտրություններից առաջ: Նա նշել է, որ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ կարող է իրական այլընտրանք հանդիսանալ գործող իշխանություններին, իսկ իշխանություններն իրենց հերթին, ցույց տվեցին, որ ոչ մի այլընտրանք չեն հանդուրժի: Նա հավելել է, որ ներքին և արտաքին քաղաքականության մեջ իշխանությունների ձախողման պայմաններում իշխանությունների այս դիրքորոշումը վտանգավոր է Հայաստանի համար:

Օսկանյանը հավելել է, որ Հայաստանի ապագան կախված է մրցունակ պայմանների ստեղծումից: «Հայաստանը չունի քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական լծակներ բռնատիրության համար: Վստահ եմ, որ ձեզանից (պատգամավորներից) ոչ ոք դրանում շահագրգռված չէ»,-ասել է նա: ԱԳ նախկին նախարարը հավելել է, որ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը ոչ միայն իր անձնական կամ ԲՀԿ հարցն է, այլ ողջ երկրի:

ՖՈՏՈՇԱՐՔ