2 հոկտեմբերի 2012 - 17:05 AMT
Լևոն Արոնյանը հանդես կգա Նորվեգիայում նոր գերմրցաշարում

2013-ին նորվեգական Ստավանգեր քաղաքում տեղի կունենա նոր գերմրցաշար, որի մասնակիցներին կօգնի ընտրել նորվեգացի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշի առաջին համար Մագնուս Կարլսենը:

Ինչպես հաղորդում է chess-news.ru-ն, նշվել են հինգ գրոսմայստերների անունները, ովքեր հաստատել են մասնակցությունը: Կարլսենից բացի, հանդես կգան Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Վան Հաոն (Չինաստան):

Մրցաշարում հանդես կգան 10 մասնակիցներ, մրցաշարը տեղի կունենա մեկ շրջանով: Մրցաշարի բյուջեն կկազմի շուրջ 650 հազար եվրո: Եթե մրցաշարը հաջող ընթանա, կազմակերպիչները պլանավորում են այն ավանդական դարձնել: