Առնվազն 20 ուսանող է զոհվել Նիգերիայի արևելքում՝ Մուբի քաղաքում տեղի ունեցած կրակոցներից, որ արձակել է ոճրագործը, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Հարձակումը տեղի է ունեցել ուսանողական հոսթելում, որը գտնվում է համալսարանական ավանի մոտ: Ըստ BBC-ի, դասախոսներից մեկը պնդում է, որ սպանվել է 40 ուսանող, սակայն այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել:
Հայտնի է, որ մի քանի օր առաջ Մուբիում գործողություն է սկսվել իսլամիստական խմբավորման գրոհայինների դեմ: