«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը խաղատանը խոշոր գումար է տանուլ տվել: Ականատեսների վկայությամբ՝ Վարդապետյանն ուշ գիշերին եղել է «Սենատոր» խաղատանը և երկար ժամանակ բուռն ազարտով խաղացել: Սակայն վերջում դատարկաձեռն է հեռացել խաղատնից:
Թերթը փորձել է լուրը ճշտել ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանից, որը, բնականաբար, հերքել է: «Դա բացարձակ կեղծիք է, իրականության հետ կապ չունեցող բան: Եթե շախմատը համարվում է նման խաղերի տեսակ, ուրեմն ես միայն դրանից եմ խաղում»,- ասել է Վարդապետյանը: