3 հոկտեմբերի 2012 - 16:40 AMT
Ֆրանսիայի արևելքում վթարի է ենթարկվել «Միրաժ» ֆրանսիական կործանիչը

Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի արևելքում վայր է ընկել «Միրաժ» կործանիչը: Ֆրանսիական ռազմաօդային ուժերի շտաբից հաղորդել են, որ ինքնաթիռն ընկել է Լյուքսեյի 116 ռազմական ավիաբազայից 10 կմ հեռավորության վրա` Ֆրուադկոնշ բնակավայրի մոտ: Փրկարարական ծառայությունների տվյալներով, օդաչուն մահացել է:

«Միրաժը» չորրորդ սերնդի կործանիչ է: Երկար ժամանակ եղել է Ֆրանսիայի ՌՕՈւ հիմնական մարտական ինքնաթիռը, այժմ տեղի է ունենում «Ռաֆալ» կործանիչներով դրանք փոխարինելու գործընթացը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: