4 հոկտեմբերի 2012 - 21:49 AMT
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացը փորձում է կարգավորել Սիրիայի և Թուրքիայի միջև ծագած իրավիճակը

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կապեր է հաստատել սիրիական և թուրքական իշխանությունների հետ` փորձելով նվազեցնել լարվածությունը երկու երկրների սահմանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Թուրքիային և Սիրիային առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և ջանքեր ներդնել` ճգնաժամի խաղաղ կարգավորման համար: