Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին` ժամը 12:00 Արժանապատիվ աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպում է երթ՝ «Սոցիալական երաշխիքներ», «Արժանապատիվ աշխատավարձ», «Նոր աշխատատեղերի ստեղծում կարգախոսերով»:
Ինչպես հայտնում են Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունից, երթին միանալու են ՀԱՄԿ-ի անդամ բոլոր կառույցները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունները:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը կոչ է անում միանալ ՀԱՄԿ-ի նախաձեռնությանը բոլոր նրանց, ովքեր մտահոգված են աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանությամբ:
Երթը սկիզբ է առնելու Երևանի Հյուսիսային պողոտա և Թումանյան փողոցի խաչմերուկից, ընթանալու է Հյուսիսային պողոտայով, Աբովյան փողոցով շարունակվելու է մինչև Շահումյանի անվան հրապարակ և ավարտվելու է ՀԱՄԿ-ի շենքի մոտ՝ Վ. Սարգսյան 26/3: