Հայաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը չի կարծում, որ Ադրբեջանը և Թուրքիան ինչ-որ արմատական քայլերի կգնան Արցախում նոր օդանավակայանի
շահագործումը սկսելու դեպքում: Նրա խոսքով, եթե Ադրբեջանն ամեն դեպքում որոշի գնալ նման քայլի, ապա կբարդացնի առանց այն էլ Սաֆարովի գործից հետո միջազգային հանրությունում վատացած դրությունը:
Նրա խոսքով, քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ագրեսիվ գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Զաքարյանը նաև հավելել է, որ օդանավակայանը շահագործման մեջ դնելու ուշացումը կապված է միայն տեխնիկական խնդիրների հետ, այլ ոչ թե քաղաքական:
Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը: Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի օդանավակայանին հանձնվել է հավաստագիր, որի համաձայն այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին, այդ թվում անվտանգության չափանիշներին, ինչպես նաև իրավունք ունի ընդունել և իրականացնել օդանավերի թռիչքներ: