8 հոկտեմբերի 2012 - 13:12 AMT
Ա. Զաքարյանը հավանական է համարում Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ծավալումը

Հայաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լիովին հավանական է համարում Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելը` հաշվի առնելով ներկա իրավիճակը և դրա հնարավոր զարգացումները: Նրա կարծիքով, Սիրիայի նկատմամբ Թուրքիայի գործողությունները պայմանավորված են «քրդական գործոնի» դեմ նրա պայքարով:

Միաժամանակ, նա մտավախություն է հայտնել, որ Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և հարևան երկրների վրա հակամարտության հնարավոր տարածման:

Զաքարյանը նաև հավելել է, որ չի կարծում, թե Իրանը կգնա սիրիական հակամարտությունում բացահայտ միջամտության Սիրիայի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում: