8 հոկտեմբերի 2012 - 21:30 AMT
Թուրքիան ռազմանավեր և սուզանավեր է տեղակայել Միջերկրական ծովում

Թուրքկան իշխանությունները հաղորդել են, որ Միջերկրական ծովում տեղակայում են ռազմանավեր և սուզանավեր` կապված Սիրիայի հետ սահմանում իրավիճակի սրման հետ, հաղորդում է Hurriet-ը: Տվյալ միջոցառումներն իրականացվել են Սիրիայի հետ սահմանում իրավիճակի կտրուկ սրման արդյունքում:

Ավելի վաղ սիրիական հարձակումների քննադատությամբ է հանդես եկել Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը, ով հայտարարել է, որ բռնությունն առհասարակ ընդունելի չէ: Այն դուրս է բոլոր միջազգային կոնվենցիաների սահմաններից:

Սիրիական հարձակումները զոհերի են հանգեցրել թուրք քաղաքացիական բնակչության շրջաններում, նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: