9 հոկտեմբերի 2012 - 13:56 AMT
Անջելո Օգբոննան բաց կթողնի Հայաստանի հետ խաղը

Ինչպես հաղորդում է football-italia.net-ը, Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Անջելո Օգբոննան բաց կթողնի Հայաստանի հետ խաղը:

Օգբոննայի մոտ սրվել է շագանակագեղձի բորբոքումը, և գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին, ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն ոչ մեկին չի ներկայացնելու:

Օգբոննան «Սկուադրա Աձուրայի» կազմում անցկացրել է չորս ընկերական խաղ, իսկ 2014-ի ԱԱ ընտրական փուլում խաղացել է Բուլղարիայի հետ:

Եվրոպայի փոխչեմպիոնների կազմում առաջին մարզումը բաց է թողել նաև Ինյազիո Աբատեն, ով նույնպես առողջական խնդիրներ է ունեցել:

Իտալացի ֆուտբոլիստները Երևան կժամանեն հոկտեմբերի 10-ին, իսկ Հայաստանի հետ խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում:

2014-ի ԱԱ ընտրական B խմբում Իտալիան հավաքել է չորս միավոր և գլխավորում է աղյուսակը, իսկ Հայաստանը երեք միավորով երրորդ տեղում է: