11 հոկտեմբերի 2012 - 15:37 AMT
«Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի արձանները հետագայում կտեղափոխվեն տուն-թանգարաններ

«Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի արձանները հետագայում կտեղափոխվեն համապատասխան տուն-թանգարաններ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Անդրադառնալով երեկ վնասված Մհեր Մկրտչյանի արձանին` Արթուր Գևորգյանը նշեց, որ արձանն արդեն վերականգնվել է: Դրա հետ մեկտեղ նա կարծիք հայտնեց, որ արձանի ծնկի ճաքելու պատճառը ոչ թե եղանակն էր, այլ, հավանաբար, փոքր տեղաշարժը: «Օտար միջամտություն չի եղել, տեսախցիկները նման բան չեն ֆիքսվել»,- տեղեկացրեց նա: