Ուրբաթ օրը ՄԱԿ երեք հատուկ զեկուցողները լուրջ մտահոգություն են հայտնել առաջիկա զանգվածային մահապատիժների իրագործմամբ Իրանում: Նրանք կոչ են արել այդ երկրի իշխանություններին անհապաղ չեղյալ հայտարարել բոլոր մահապատիժները, առաջին հերթին շաբաթ օրը կայանալիք 11 մահապատիժը:
«Մենք հորդորում ենք իրանական իշխանություններին կասեցնել հոկտեմբերի 13-ին կայանալիք մահապատիժները»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Սաիդ Սեդեպին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված իրավախախտումների համար: Ըստ առկա տվյալների, դատավարությունն անարդար է եղել ու դատապարտյալի հանդեպ կտտանքներ են կիրառվել:
Այս տարվա ընթացքում արդեն 300 մարդ է մահապատժի ենթարկվել, հիմնականում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: