14 հոկտեմբերի 2012 - 14:53 AMT
Հայաստանում և ԼՂՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 14.13-ին Ադրբեջանի տարածքում` ադրբեջանական Զակատալա քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.360 և արևելյան երկայնության 46.960:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջաններում և ԼՂՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ: