14 հոկտեմբերի 2012 - 18:19 AMT
Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու Ռաֆայել Վահանյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ են ստացել

Երևանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում, «Էրեբունի-Երևան» տոնական հանդիսությանունների շրջանակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 12-ի որոշումը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին և ճանաչված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն նվիրումով ու եռանդով կշարունակեն իրենց գործունեությունը` ի փառս մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի։